Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցնում է 6 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցնում է 6 միլիոնը

464
0

Հունիսի 2-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի      6 057 853 դեպք, մահացել է 371 166 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 6 271 577 մարդ, մահացել է 375 656 հիվանդ, ապաքինվել՝ 2 904 995-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 811 277 (մահացել է 105 147 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 526 447 վարակակիր (մահացել է 29 937 մարդ), Ռուսաստանը՝ 414 328 վարակակիր (մահացել է 4 849 մարդ), Մեծ Բրիտանիան՝ 277 736 (մահացել է 39 127 մարդ), Իսպանիան՝ 239 638 վարակակիր (մահացել է 27 127 մարդ), Իտալիան՝ 233 197 վարակակիր (մահացել է 33 475 մարդ), Հնդկաստան 198 706 (մահացել է 5 608 մարդ) և Ֆրանսիա 189 348 վարակակիր (մահացել է 28 836 մարդ):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ