Գլխավոր էջ Նորություններ Վաղը թեստավորվելու եմ, բայց այլ պատճառով․ «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Կոնջորյանի հոր հոգեհանգստին...

Վաղը թեստավորվելու եմ, բայց այլ պատճառով․ «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Կոնջորյանի հոր հոգեհանգստին մասնակցելու մասին

495
0

Հոգեհանգստի վայրում դրսում դիմակով սոցիալական հեռավորության վրա ենք շփվել պարոն Կոնջորյանի հետ, իսկ ինքը հայրիկի հետ չէր հանդիպել 20 օրից ավելի, հետեւաբար ռիսկ չկա այդ առումով, բայց այսօր կամ վաղը թեստավորվելու եմ այլ պատճառով։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննսիյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հոր մահվանը ներկա գտնվելուն։

Հարցին՝ տեղյակ է, թե Կոնջորյանը կորոնավիրուսի թեստ հանձնել է, պատգամավորը պատասխանեց կարճ․ «Տեղյակ չեմ»:

Հարցին, թե հոգեհանգստի արարողությանը պատգամավորներից էլ ո՞վ է մասնակցել եւ արդյոք վարչապետը ներկա է եղել, պատգամավորը պատասխանեց․ «Խմբակցությունը չի գնացել, վարչապետը եւս։ Կոնկրետ ովքեր են գնացել, հստակ չգիտեմ»։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին մահացել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը, մամուլում հրապարակումներ եղան, որ նա կորոնավիրուսից է մահացել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ