Գլխավոր էջ Գլխավոր Լաբորատորիաները կատարել են եզրափակիչ ախտահանումներ. ինչու են թեստավորումները նվազել. պարզաբանում է ԱՆ...

Լաբորատորիաները կատարել են եզրափակիչ ախտահանումներ. ինչու են թեստավորումները նվազել. պարզաբանում է ԱՆ խոսնակը

565
0

Կառավարությունն այս օրերին նվազեցրել է թեստավորման քանակությունը։ Այսօր կատարվել է 603 թեստավորում, մինչ այդ մոտ 1000 թեստ էր արվում։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրերին որոշ լաբորատորիաներ չեն աշխատել.«Լաբորատորիաները կատարել են եզրափակիչ ախտահանումներ: Բայց դա չի նշանակում, որ առաջիկայում թվերը չեն աճի: Նաև պետք է հաշվի առնել, որ 4 օր եղել է ոչ աշխատանքային և դիմելիությունն ավելի քիչ է եղել»։

«Թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների: Գիտեք, որ Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում է պետք թեստավորել քաղաքացիներին, քանի որ ուղղակի դուրս գալ և մարդկանց թեստավորել, դա իհարկե այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան առաջանում է անհրաժեշտություն` ըստ ցուցումների: Ինչ վերաբերում է հայկական արտադրության թեստերին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումները և դիմել է Առողջապահության նախարարություն անկախ փորձարկումներ կազմակերպելու համար: Նախարարությունը շուտով՝ մի քանի օրվա ընթացքում, այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը: Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն, օրական 1000-2000 թեստի արտադրություն»,-նշել էր վարչապետը։

Ալինա Նիկողոսյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին 4 լաբորատորիաներում է իրականացվում թեստավորում։

Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ