Գլխավոր էջ Գլխավոր Ակնհայտ է, որ իմ ընտանիքը վարակվել է ինձանից, իսկ ես կռահում եմ,...

Ակնհայտ է, որ իմ ընտանիքը վարակվել է ինձանից, իսկ ես կռահում եմ, թե որտեղից եմ վարակվել. Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

498
0

Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։ Ընդ որում ուզում եմ ասել, որ որևէ ախտանշաններ չունեի։ Այս մասին այսօր ֆեսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ ունեի, որոշեցի թեստ հանձնել և թեստը դրական դուրս եկավ։ Ընդ որում ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք, այսինքն վարակված ենք կորոնավիրուսով։ Որևէ սիմպտոմ, ախտանշան չունենք»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով վարակվելու հանգամանքների մասին՝ Փաշինյանը ասաց.

«Ակնհայտ է, որ իմ ընտանիքը վարակվել է ինձանից, իսկ ես կռահում եմ, թե որտեղից եմ վարակվել, վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը տպավորվել է իմ մեջ և ես համոզված եմ, որ այդ դեպքի հետ է կապված, մանավանդ, որ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր արձանագրեցի, ֆիքսեցի այդ բաժակները առանց ձեռնոցի առկայության են տեղադրում և իհարկե տեղում նկատողրություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ է նույն կերպ եղել և այդ աշխատողը, մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակները, նրա մոտ էլ է դրական եղել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ