Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք

1034
0

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, ապաքինվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 783 դեպք, ապաքինվել է 605 մարդ:

«26 դեպքից 18-ը Բոլնիսի շրջանի Մուշավանի գյուղում է գրանցվել: Գիտեք, որ այս գյուղում անընդհատ հետազոտություններ են իրականացվում: Ուսումնասիրության ընթացքում հաստատված դեպքերը հոսպիտալացվում են և հիվանդները մեկուսացվում են, սակայն նրանց շփման շրջանակը շարունակվում է»,- այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ