Գլխավոր էջ Գլխավոր Շտապ օգնությունը օրական ստանում է 650-ից ավելի կանչ

Շտապ օգնությունը օրական ստանում է 650-ից ավելի կանչ

2531
0

Կանչերի թիվը վերջին շրջանում չի ավելացել, սակայն աշխատանքի տեմպը բավականին լարված է այս պահին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը զուգհընթաց շտապօգնության կանչերի թվին:

«Օրական շուրջ 650 կանչ է լինում, և կանչերի մեծ մասը հենց կորոնավիրուսի հետ է կապված»,-ասաց նա:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ շտապօգնության համար թե տեխնիակական հագեցվածությունը և թե բժիշկների թիվը բավարարում է: «Պարզապես շատ լարված աշխատանք է, բայց կադրերը բավարարում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մարզերի հետ համագործակցությանը, ապա «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը հայտնեց, որ Երևանից մարզ և մարզից Երևան հիվանդների տեղափոխման հարցում ընդգրկված է նաև Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունը:

Նա դժվարացավ ասել, թե ծառայությունում քանի վարակված աշխատակից կա, և նշեց, որ գրեթե նույն քանակն է, ինչի մասին արդեն հայտնել է, այսինքն՝ շուրջ 12 աշխատակից:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 127 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 48 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 175-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317, փաստացի բուժվողներինը՝ 5435 (մեկ օրում ավելացել է 221-ով): Մեկ օրում թեստավորվել է 1039 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 57081 քաղաքացի:

Աղբյուրը`tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ