Գլխավոր էջ Գլխավոր «Բելառուսին նախանձում են, որ մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո

«Բելառուսին նախանձում են, որ մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո

734
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տրակտորների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իրենց երկրին նախանձում են կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարանտինային ռեժիմ չսահմանելու համար, գրում է lenta.ru կայքը։

«Աշխարհում միակ երկիրը, որն այդ ուղով գնաց։ Ճիշտ է՝ տհաճ հետևանքներ էլ ունեցանք։ Տեսնում եք՝ զորահանդեսը լավագույն կերպով չանցկացրինք»,- գործարանի աշխատակիցներին հայտարարել է Լուկաշենկոն և կոչ արել նրանց չանհանգստանալ վարակման վտանգի մասին։

«Ինչ-որ մեկը հիվանդանա՝ կբուժենք։ Կբուժենք։ Մի անհանգստացեք այդ մասին։ Կարողանում ենք դա անել, հատկապես, երբ խոսում ենք այդ վիրուսի մասին։ Կամաց-կամաց դուրս ենք գալիս այդ ամենի տակից։ Աստծո կամքով, եթե այդպես լինի, ամբողջ աշխարհին կասենք՝ գնացե՛ք, սովորե՛ք»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ