Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է հարկավոր իմանալ փայծաղի հիվանդությունների մասին

Ի՞նչ է հարկավոր իմանալ փայծաղի հիվանդությունների մասին

5202
0

MedMedia.am_ը «Շենգավիթ» ԲԿ Նորածնային և մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանի հետ քննարկել է փայծաղի վիրաբուժական հիվանդությունները, որոնց դեպքում ցուցված է փայծաղի հեռացում՝սպլենէկտոմիա: «Այդպիսի հիվանդություններից են օրինակ փայծաղի բնածին և պարազիտար կիստաները, աբսցեսները, բնածին հեմոլիտիկ անեմիաները, Վեռլհոֆի հիվանդությունը, վնասվածքները, փայծաղի գոյացությունները և այլն»,-ասաց վիրաբույժը:

Անրադառնալով թե ե՞րբ է անհրաժեշտ բուժել և ինչպե՞ս հարցերին Աշոտ Հովսեփյանն առանձնացրեց հետևյալը.

• Բնածին  մինչև 3.0սմ կիստաները հսկվում են, 3.0սմ ավելի և աճի տենդենց ունեցող կիստաները վիրահատվում են:

• Պարազիտար կիստաների դեպքում մոտեցումը նույնն է, բացառությամբ այն հանգամանքի, որ վիրահատության ցուցում դրվում է անկախ չափից:

• Աբսցեսների դեպքում իրականացվում է վիրահատական կամ պունկցիոն դատարկում, սանացիա, դրենավորում: Մեծ աբսցեսների դեպքում՝ սպլենէկտոմիա:

• Բնածին հեմոլիտիկ անեմիաներ՝ բնածին միկրոսֆերոցիտար անեմիա, բնածին մակրոցիտար անեմիա, մանգաղաձև բջջային անեմիա: Վիրահատական բուժման ցուցում դնում է արյունաբանը: Իրականացվում է փայծաղի հեռացում:

• Ձեռքբերովի հեմոլիտիկ որոշ անեմիաներ: Վիրահատության ցուցում դնում է արյունաբանը:

• Բնածին թրոմբոցիտոպենիկ պուրպուրա: Փայծաղի հեռացման ցուցում դրվում է դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում:

• Փայծաղի բարորակ գոյացությունների դեպքում վիրահատման ցուցում դրվում է դինամիկայում գոյացության աճի դեպքում, չարորակ գոյացությունների դեպքում վիրահատվում է հայտնաբերման պահից:

Ինչ վերաբերում է հարցին թե ի՞նչ չի կարելի անել, մանկական վիրաբույժը նշեց. «Ախտորոշման հստակեցումից և վիրահատական բուժման ցուցում դնելուց հետո պետք չէ հապաղել, քանի որ վաղ միջամտության պարագայում, պաթոլոգիայից կախված, կարելի է խուսափել օրգանը հեռացնելուց»:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ