Գլխավոր էջ Նորություններ Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. նախարար

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. նախարար

750
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերը հունիսի վերջին 500 000–ի չեն հասնի՝ հիշեցնելով, որ նախկինում նման կանխատեսում էր արել:

Մենք հունիսի վերջին նման վիճակագրություն չենք ունենա` նույնիսկ այսպիսի ահագնացող տեմպերով աճելով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իր հաշվարկով 500 000 դեպքերի պարագայում վարակի դեմ պայքարելու համար Հայաստանը 300 մլն դոլարի կարիք կունենար, բայց քանի որ դեպքերին իրականում շատ ավելի քիչ են, ֆինանսական ծախսերն էլ ավելի համեստ են:

«Եթե շատ կոպիտ գնահատենք այդ ծախսերը, տատանվում են ամսական 1.5-2 մլրդ դրամի շրջանակներում և, կախված հիվանդների թվից, կարող են տատանվել այդ շրջանակներում»,- ասաց Թորոսյանը:

Իսկ որպեսզի Հայաստանը չկանգնի նախկին վատատեսական սցենարի իրականություն դառնալու վտանգի առաջ, առողջապահության նախարարը քաղաքացիներին առաջարկում է դիմակները ճիշտ կրել, ձեռքերը հաճախ լվանալ ու ախտահանել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ