Գլխավոր էջ Նորություններ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերածվի ՓԲԸ-ի

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերածվի ՓԲԸ-ի

484
0

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության՝ մայիսի 20-ի որոշումով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, ինչը միանշանակ դրական է ազդելու կենտրոնի հետագա գործունեության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության, կանխարգելման, մոնիթորինգի, գնահատման և բուժման կազմակերպման նոր մեխանիզմների կիրառման, մասնագետների վերապատրաստման, ֆինանսական միջոցների ծախսարդյունավետության, միջազգային գործընկերների և ՀԿ-ների հետ բազմաոլորտ և բազմասեկտորային համագործակցության վրա:

Այս մասին ասվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հայտարարության մեջ:

«Կենտրոնը վստահաբար շարունակելու է պատվով և բարձր պատասխանատվությամբ իրականացնել պետության և մեր քաղաքացիների առջև, ինչպես նաև տարբեր միջազգային պարտավորություններով ստանձնած իր առաքելությունը:

Վստահեցնում ենք, որ կենտրոնի և ԱՆ բարձրակարգ մասնագետների կողմից համատեղ մշակված նոր ռազմավարության և գործող արդյունավետ հաշվետվական համակարգի կատարելագործման, թիրախային խմբերի ճշգրիտ թեստավորման արդյունքում մեր քաղաքացիները կկարողանան 100% ճշտությամբ ախտորոշվել և ստանալ անհրաժեշտ բարձրորակ բուժօգնություն»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ