Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում բուժվել է COVID-19-ով վարակվածների ընդհանուր թվի 72%-ը

Վրաստանում բուժվել է COVID-19-ով վարակվածների ընդհանուր թվի 72%-ը

722
0

«Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից  բուժվածների բարձր տոկոս: COVID-19-ով վարակվածների 72 տոկոսը բուժվել է: Այս փուլում 193 հիվանդ է բուժվում կենտրոններում: Դա մոտավորապես 26 տոկոսն է»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կարանտինում է գտնվում 3,076 մարդ, իսկ հիվանդանոցներում՝ 300, որոնք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Բուժման նպատակով այլ երկրներից Վրաստան են տեղափոխվել երեք քաղաքացի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ