Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի ախտորոշումն անվճա՞ր է, թե՞ ոչ․ պացիենտին պարտադրում են վճարել կատեի գումարը

Կորոնավիրուսի ախտորոշումն անվճա՞ր է, թե՞ ոչ․ պացիենտին պարտադրում են վճարել կատեի գումարը

1529
0

85 ամյա Իսկուհի տատիկը մեր ունեցած տեղեկություններով մայիսի 22-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն՝ ազդրի կոտրվածքով։ Կենտրոնում  հետազոտություններ իրականացնելուց հետո որոշվել է դիմել վիրահատության։ Ապա պացիենտի դստերը՝ Հովհաննիսյան Արևհատին հայտնել են, որ պետք է կատարվի նաև կորոնավիրուսի ախտորոշման թեստ։ Սակայն նույն օրը թեսոտավորում չի իրականացվել, արվել է միայն հաջորդ օրվա՝ մայիսի 23-ի երկրորդ կեսին։

MedMedia-ի հետ զրույցում Հովհաննիսյան Արևհատը նշեց, որ միայն երկու օր անց մայիսի 25-ին են տեղեկացել, որ  թեստի պատասխանը եկել է դրական։ Ամբողջ ընթացքում եղել է մոր հետ նույն սենյակում և այժմ էլ մեկուսացել են նույն վայրում։

«Չորրորդ օրն է այսօր, և մենք միայն նոր ենք իմանում դրա մասին։ Ես ապշած եմ, որովհետև եթե նման ախտորոշիչ գործողություններ են անցկացնում, ապա պետք է առաջին օրը անեին, ես չորս օր շփում եմ ունեցել մորս հետ»,- նշում է նա։

Ինչպես նշում է մեր զրուցակիցը մայրը՝ Մանուկյան Իսկուհին, մինչ օրս ախտանշաններ չունի։ Իսկ բուժկենտրոնում պահանջում են վճարում անել 40 հազար դրամի չափով, որպեսզի արվի ԿՏ։

Ինչպես գիտենք կորոնավիրուսի ախտորոշումն ու բուժումը անվճար է։ Հստակեցումներ անելու համար մենք փորձեցինք կապ հաստատել բուժկենտրոնի մամուլի ծառայության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Ավելորդ է նշել, որ փաստի առթիվ չստացվեց պարզաբանումներ ստանալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակից, ով նախ խնդրեց զանգահարել ավելի ուշ, ապա անպատասխան թողեց զանգերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ