Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Թթվածնային սարքերն էնքան քիչ են, որ բժիշկները սարքը հերթով հիվանդներին տանում-բերում են»

«Թթվածնային սարքերն էնքան քիչ են, որ բժիշկները սարքը հերթով հիվանդներին տանում-բերում են»

1405
0

Ֆեյսբուքյան օգտատեր Աս Հակոբյանն իր էջում գրել է․

«Բաց նամակ
Ուրեմն էկեք խնդրին նայենք ներսից։
Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ամբողջ անձնակազմը կաշվից դուրս է գալիս մարդկանց օգնելու համար, բայց խոսքը բուժքույրերի մասին է, որոնք ի վիճակի չեն քայլելու ,այնքան ծանրաբեռնված է նրանց աշխատանքը և այնքան ցածր է նրանց աշխատավարձը, որ ափսոսում են կես հերթափոխով աշխատել։ Բազմիցս բարձրացվել է հիվանդանոցի կողմից այս հարցը, ինչին լուծում չի ստացվել։ Հարցս ուղղում եմ ՀՀ առողջապահության նախարարություն ,Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան,  Դուք կարծում եք բյուջեն այնքան սուղ է , որ ամեն հարկում մեկ բուժքույր ու մեկ մայրապե՞տ պետք է աշխատի։ Թթվածնային սարքերը էնքան քիչ են, որ բժիշկները սարքը հերթով հիվանդների մոտով տանում բերում են, որ մարդիկ թթվածին ունենան։ Չունե՞ք գումարներ(բացի ձեր հավելավճարներից) ,որ հիվանդանոցն էս վիճակում լինի, Ըստ ձեզ մեկ բուժքույրով, մայրապետով, ու քիչ թթվածին սարքերով, համաճարա՞կ կհաղթահարեք։»

«

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ