Գլխավոր էջ Գլխավոր «Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր». Հրանտ Բագրատյան

«Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր». Հրանտ Բագրատյան

463
0

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է կորոնավիրուսի վարակի տարածման վիճակագրությանը: Գրառման մեջ ասվում է.

«Այսօր հրապարակվեցին կորանավիրուսի թվերը մայիսի 23-ի դրությամբ։ Դրությունը սարսափելի է։ 1 օրում 374 դեպք։ Վրաստանում՝ 2 դեպք։ Ընդհանուր դեպքերը՝ 6302, Վրաստան՝ 725, Ադրբեջան՝ 3855։

Բնակչության 100000 շնչին՝ Հայաստան 217, Վրաստան՝ 19, Ադրբեջան՝ 38, Թուրքիա՝ 183, Իրան՝ 165։ Սա է Նիկոլ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի գործունեության գնահատականը։ Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր։

ՀՀ-ում բուժվել է հիվանդների 46.6%-ը, Վրաստանում՝ 70.2%-ը, Ադրբեջանում՝ 62.2%-ը, Թուրքիայում՝ 75.1%-ը, Իրանում՝ 77.7%-ը։ Սա էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեության գնահատականն է։

Արևմուտքի, Իրանի և Թուրքիայի համեմատ ՀՀ-ում մի փոքր ցածր է մահացության թիվը։ Դա բնորոշ է բոլոր հետխորհրդային տարածքներին։ Ասում են՝ վակցինացիաներն են պատճառը։ Ինչպես նաև սահմանափակ թվով ծերանոցները։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում ՀՀ-ում այս թիվը ևս արագորեն աճում է։ Այսօրվա դրությամբ ունեցել ենք 77 մահ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ սոսկ՝ 58»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ