Գլխավոր էջ Գլխավոր «Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված». Գևորգ Պետրոսյան

«Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված». Գևորգ Պետրոսյան

1834
0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը:
Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ ունի այս անհասկանալի կերպարը կառավարությունում:
Մարդն էնքան պարապ ա, որ ֆեյսբուքյան հեգնական գրառումներ ա կատարում ու դրա համար աշխատավարձ ու պարգևատրում ա ստանում:
Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, և քեզ բժիշկները չեն ճանաչում, ու դու էտքանից հետո, առանց ամաչելու, շարունակում ես զոդված մնալ քո աթոռին…
Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված:
Է՜յ, ա՜յ անբան, եթե ամոթի կտոր դեռ մնացել ա մեջդ, դիմումդ գրի ու ոլորտն ազատի քո անօգուտ ներկայությունից:
Չնայած՝ կարող ա դու չես որոշում քո անելիքը…
Ուզում եմ հասկանալ էլի՝ Ինչու՞ պետք է քաղաքացին իր եկամուտներից քո նմանին կերակրի ու պարգևատրի, քո ո՞ր արժանիքի համար…»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ