Գլխավոր էջ Գլխավոր Բարեբախտաբար կոնտակտավորի կոնտակտավոր նախարարը իրեն լավ է զգում

Բարեբախտաբար կոնտակտավորի կոնտակտավոր նախարարը իրեն լավ է զգում

3445
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է․

 «որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին»։

Իսկ ինչու՞ է նախարարը հիմա խոսում այդ ախտանշաններից։ Արդեն այն դեպքում, երբ  օրական ավելացող դեպքերի քանակը գերազանցում է 300-ը։ Դրական ախտորաշված, սակայն ասիպտոմ դեպքերը, գնում են  տուն, իսկ նոր և ախտանշաններ չունեցող դեպքերը այլևս չեն մեկուսավում հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։

Հաջորդիվ նախարարը անդրառանում է օբեկտիվ դեպքերին՝ նշելով․

«Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2):

Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում»:

Իսկ ի՞նչ էր պետք անել, որ այդ օբյեկտիվ պատճառները չհասնեին օրինակ Նորքի տուն ինտերնատ և այտեղից չունենայինք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ։ Հարցի պատասխանը MedMedia-ի հետ զրույցում տվեց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, ով ասաց, որ հատուկ նոր միջոցների անհրաժեշտություն չկա, պարզապես պետք էր հագեցնել ախտահանիչ նյութերով, պահպանել հիգենինա, արգելել կամ վերահսկել մուտքը և ելքը։ Ըստ Գրիգորյանի անհրաժեշտ էր նաև, որ աշխատակիցները կրեին պաշտպանիչ հագուստ և թեստավորում անցներին գոնե շաբաթը մեկ անգամ։

«Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է»:

Հենց այս գիտական բացատրությունը և տարիքային առանձանահատկությունները հաշվի առնելով պետք էր հերմետիկ պահել ծերանոցները։ Հավանաբար նախարարի այս գրառումը միտում ունի զգոնություն արթնացնելու։

Օրերս MedMeidia-ին տված հարցազրույցում բժիշկ Հայկ Մանասյանը անդրադարձել է զգոնության կոչ անող նախարարին և ասել, որ բնակչության զգոնությունից չի կարող խոսել մի մարդ, ով չկարողացավ հերմետիկ պահել ծերանոցները։

Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։

Այս տողերից կարելի է հասկանալ, որ դինամիկան գնահատելու համար անհրաժեշտ է օրական մի քանի անգամ թթվածնաթերապիա անել, իսկ ինչպե՞ս է այն կազմակերպվելու տան պայմաններում։ Հարցի պատասխանը չի տալիս, ո՛չ գրառումը, ո՛չ ասուլիսը, ո՛չ էլ Հանրային խորհրդին տված ինտերնետային հարցազրույց- քննարկումը։ Ո՞վ է հետևելու դուրս գրված և չհոսպիտալացված պացիենտների առողջականին, հիվանդության զարգացման դինամիկային։ Կարծում ենք հարցի շուրջ քննարկումները դեռ ավարտված չեն։

Եվ վերջում  նախարարը  տեղյակ է պահում իր առողջական վիճակի մասին։

«Հ.Գ.բարեբախտաբար իմ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է։»

Դե ինչ բարեբախտաբար կոնտակտավորի կոնտակտավոր նախարարը իրեն լավ է զգում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ