Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին

Ռուսաստանում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին

410
0

Ռուս գիտնականները հայտարարել են, որ ստեղծել և հաջողությամբ մարդկանց վրա փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, հայտնում է Интерфакс-ը:

Ինչպես հաղորդվում է, պատվաստանյութի ազդեցությունն իրենց վրա ստուգել են ՌԴ առողջապահության նախարարության՝ Ն.Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցները:

Կենտրոնի տնօրեն, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը ասել է, որ կողմնակի ազդեցություն դեղամիջոցի փորձարկումից չի եղել:

«Ինչ վերաբերում է ստեղծողներին, այո, նրանք ոչ միայն իրենց վրա են փորձարկում, որքան իրենց են պաշտպանել, որպեսզի համավարակի պայմաններում հնարավորություն ունենան զբաղվել ուսումնասիրություններով»,- ասել է Գինցբուրգը:

Նա նաև չի տեղեկացրել, թե քանի մարդ է մասնակցել փորձարկումներին, սակայն նշել է, որ մեծ շրջանակ է մասնակցել: Գիտնականի խոսքով՝ պատվաստանյութի փորձարկումները հաջողությամբ են անցել՝ գիտնականների մոտ հայտնվել է իմունային պատասխան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ