Գլխավոր էջ Նորություններ Մի քանի ամսից լավ չի լինելու, կարող է լինել հարաբերականորեն լավ կամ...

Մի քանի ամսից լավ չի լինելու, կարող է լինել հարաբերականորեն լավ կամ վատ. Արսեն Թորոսյան

2048
0

«Մեկուսացումից ինքնամեկուսացում անցումը ուժերի գերլարում է պահանջելու, քանի որ երբ մենք մարդկանց ուժեր ու հսկայական գումարներ ծախսելով պահում էինք հյուրանոցներում, դա էական հակահամաճարակային միջոցառում էր, որովհետև մենակ հյուրանոցներից մենք ունեցել ենք 1000 դեպք, այսինքն`1000 դեպք կարող էինք դուրս թողնել, և նրանք կարող էին պոտենցիալ վարակակիր լինել այլ քաղաքացիների համար: Մենք մեկուսացումով դա կարողացել ենք զսպել: Այժմ դա չենք կարող անել և ինքնամեկուսացումը պետք է լինի մեր հիմնական գործիքը»,- Հանրային խորհրդի անդամների հետ այսօրվա հեռավար քննարկման ժամանակ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ հայտնի չէ, թե երբ է այս ամենն ավարտվելու, և մենք պետք է պատրաստվենք պայքարել այդ ամենի դեմ, քանի դեռ չկա  պատվաստանյութ կամ դեղամիջոց, որը կպայքարի հիվանդության դեմ:

«Մի քանի ամսից լավ չի լինելու: Կարող է լինել հարաբերականորեն լավ կամ վատ»,- ասել է նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ