Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8. 849-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8. 849-ով

723
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8. 849-ով՝ ընդհանուրը դառնալով 317.554: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Նախօրեին շտաբը հայտնել էր վարակվածների 8 հազար 764 նոր դեպքերի մասին: Օրվա կտրվածքով ինչպես երեկ, այնպես էլ այսօր նոր դեպքերի աճի տեմպը կազմում է 2.9 տոկոս:

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 127 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում վարակի հետևանքով մահացել է 3 հազար 99 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ