Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են մարդիկ փռշտում․ պարզաբանում է մասնագետը

Ինչու՞ են մարդիկ փռշտում․ պարզաբանում է մասնագետը

5573
0

«Առողջություն» ականջին ծանոթ արտահայտություն, որ լսում ենք յուրաքանչյուր փռշտոցից հոտո։ Մեզ այդքան ծանոթ ու սովորական դարձած երևույթի` փռշտոցնի մասին շատերս քիչ բան գիտենք: Բացը կրացնելու համար MedMedia.am-ը պարզել է  բ.գ.թ. oտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արայիկ Ղարիբյանից:

«Փռշտոցը` կարճ, խորը ներշնչումից հետո ուժեղ արտաշնչումն է: Այն բնածին ռեֆլեկտոր գործողություն է, որի միջոցով ապահովվում է փոշու, լորձի և այլ գրգռիչ նյութերի հեռացումը»,- ասաց ԼՕՌ մասնագետը ավելացնելով, որ, ըստ հետազոտությունների՝ փռշտալու ընթացքում արտաշնչած օդի արագությունը 150 կմ/ժ է:

Քիչ չեն դեպքերը, երբ փռշտոցները հետևում են միմյանց, այս դեպքում մասնագետի խոսքով հնարավոր է փռշտոցը վերին շնչուղիների սուր և ալերգիկ հիվանդությունների նշան լինել կամ էլ գրգռող թունավոր նյութերի ազդեցություն:

Մեզնից շատերը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ փորձել են փռշտալ բաց աչքեչով, սակայն չի հաջողվել, գիտնականները պնդում են, որ այդ ընթացքում այնպիսի ուժեղ ճնշում է առաջանում, որ բաց աչքերի դեպքում նրանք շատ հեշտությամբ կարող են «դուրս թռչել» իրենց ակնախոռոչներից։

Զուգահեռաբար փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ փռշտալու ընթացքը և միաժամանակ աչքերը փակելը կառավարվում են գլխուղեղի միևնույն հատվածի կողմից։ Փռշտալու համար պատասխանատու մկանների սպազմը միաժամանակ աչքերը կառավարող մկանների սպազմ, ինչի արդյունքում աչքերը փակվում են։ Այդ պատճառով բաց աչքերով փռշտալ՝ պարզապես հնարավոր չէ։

Երբեմն, քաղաքավարությունից ելնելով, մարդիկ փռշտալու ժամանակ մատներով սեղմում են քիթը, իսկ բերանը՝ փակում ափով, սակայն մասնագետները պնդում են, որ պետք չէ այդպես անել: Հետազոտողների պնդմամբ, եթե փռշտալու ժամանակ՝ քիթը փակելու դեպքում օդի ամբողջ հոսքի ճնշումը կբաշխվի քթըմպանի և ևստախյան փողի վրա, որը քթըմպանը միացնում է միջին ականջի հետ, ապա բարձր ճնշումից կարող են լրջորեն տուժել արյունատար անոթները, ներքին ականջը և  անգամ թմբկաթաղանթը:

Քթի խոռոչներում, բարձր ճնշման ստեղծման պատճառով, կարող են նաև  այլ հետևանքներ լինել. օրինակ կարող է գլխացավ սկսվել: Բացի այդ , բոլոր մանրէները, որնցից օրգանիզմը փորձում է փռշատլու միջոցով ազատվել, զսպելու հետևանքով չեն հեռանում օրգանիզմից: Հետաքրքիր է նաև իմանալ, որ ամենաերկար փռշտոցը արձանագրվել է Մեծ Բրիտանիայում՝ Դոննա Գրիֆֆիցի կողմից, ով փռշտում էր անընդհատ 978 օր:

Տաթև Առաքելյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ