Գլխավոր էջ Գլխավոր Գործարաններից մեկում վարակի նոր օջախ է հայտնաբերվել․ կա 7 վարակակիր

Գործարաններից մեկում վարակի նոր օջախ է հայտնաբերվել․ կա 7 վարակակիր

1569
0

Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է։  Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետը սակայն, վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշակական դիմակ չեն արտադրել։

Այս պահին չենք կարող խոսել բռնկման մասին։ Վարակի դեպքը հայտնաբերվել է 2 օր առաջ։ Սկզբում 1 հոգու մոտ, հետո 4 հոգու, հաջորդ օրը ստացանք 4 հոգու տվյալ, հաջորդ օրը՝ 2։  Ըստ էության արտադրամաս եկել է 1 հոգու միջոցով։ Արտադրամասերի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցրել ենք։ Աշխատակիցները թեստավորվում են։ Ինքնամեկուսացված են նաև վարակակիրների ընտանիքի անդամները։ Վարակի աղբյուրը պարզված է։ Այս պահին շատ անհանգստանալու կարիք չկա»,- ասաց մարզպետը։

Նա նշել է, որ պահին մարզում կա 31 վարակակիր, նրանք գտնվում են համապատասխան բուժհաստատություններում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ