Գլխավոր էջ Գլխավոր Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 5 միլիոնը․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 5 միլիոնը․ Worldometers

1071
0

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 5 միլիոնը, գրանցվել է մահվան 325 156 դեպք, ապաքինվել է 1 970 979 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

Եվրոպայում վարակակիրների թվով առաջատար է Իսպանիան․ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 278 803 դեպք, 27 778-ը՝ մահվան ելքով։

Եվրոպայում մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում Իտալիան․ երկրում գրանցվել է վարակման 226 699 դեպք, մահացել է 32 169 մարդ։

Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է արձանագրվել Ռուսաստանում՝ 308 705 դեպք, 2 972-ը՝ մահվան ելքով, և Բրազիլիայում՝ 271 885 դեպք, 17 983-ը՝ մահվան ելքով։

Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ նախորդ տարի դեկտեմբերից գրանցվել է մահվան 4 634 դեպք, հաստատվել է վարակման 82 965 դեպք:

Իրանում զոհերի թիվը հասել է 7 119 -ի, վարակակիրների թիվը 124 603 է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 1 570 583 դեպք, որից 93 533-ը՝ մահվան ելքով։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ