Գլխավոր էջ Գլխավոր Բժշկական դիմակներ կտրամադրվե՞ն ․ պատկան 3 մարմինների պատասխանը

Բժշկական դիմակներ կտրամադրվե՞ն ․ պատկան 3 մարմինների պատասխանը

958
0

Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ կառավարությունը արդեն 3-րդ անգամ երկարաձգեց արտակարգ դրությունը, ըստ որի մայիսի 25-ից սկսած բժշկական դիմակներ կրելը պարտադիր է, որն էլ պայմաններից միակ անհանգստացնողն է։

Մինչ համավարակի տարածումը բժշկական դիմակներ կարելի էր գնել 30-50 դրամով, ներկայումս դրանց գինը տատանվում է 150-350 դրամի սահմաններում։ Բժիշկները, առողջապահության կազմակերպիչները փաստում են, որ դիմակները անհրաժեշտ է փոխել 2-3 ժամ հաճախականությամբ։ Պարտադիր է նաև ձեռնոցների կիրառումը, որոնց ներկայիս արժեքը -տատանվում է 70-120 դրամի միջակայքում։

Քաղաքացիները ընդհանուր առմամբ դեմ չեն դիմակներ կրելուն և իրենց առողջությունը չվտանգելուն։ Սակայն ցուցումը լիարժեք կատարելու դեպքում այն բերում է լրացուցիչ ծախսեր՝ միջինը օրական 1080 դրամ (4 դիմակ, 4 ձեռնոց)։ Այս խնդիր մասին բնակչությունը ահանզանգում է հիմանկանում սոցցանցերի միջոցով։ Էական նշանակություն ունեցող, և պարետատան ուշադրությանը ոչ այնքան արժանի, խնդրին է անդրադարձել նաև ԱԺ պատգամավոր, բժիշկ Արման Աբովյանը։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի դիտարկումները․

«Ես չեմ քննարկում դիմակ և ձեռնոց կրելու անհրաժեշտությունը, քանզի քաջ գիտակցում եմ, որ երկրում մոլեգնում է համաճարակ և միգուցե այս պահանջը տրամաբանական է ,սակայն այս պարագայում պետք է հասկանալ մի քանի նրբություններ։
Տեսեք,պաշտպանիչ դիմակը արժի միջինը 150֊250 դրամ,ձեռնոց 50֊100 դրամ+ գոյություն ունի բժշկական ցուցում, ըստ որի, թե՛ դիմակը, թե՛ ձեռնոցները ՉԻ ԿԱՐԵԼԻ կրել երեք ժամից ավել։
Հիմա պարզ հաշվարկ.ենթադրենք` մարդը տանից միջինը բացակայում է ,օրվա ընդացքում 10 ժամ (8 ժամ աշխատանքի վայրում մի երկու ժամ տուն հասնել, առևտուր խանութում,կամ սուրճ է ըմպում ընկերների հետ սրճարանում, մի խոսքով, հասկացանք, թե ինչու 10 ժամ)։Հիմա ստացվում է ,որ մարդը պետք է նվազագույնը երեք անգամ օրվա ընթացքում փոխի իր դիմակ֊ձեռնոցները,փաստորեն օրը հավելյալ ծախսի 600֊1000 դրամ, ամսվա կտրվածքով ստացվում է 18֊30 հազար դրամ միայն մեկ մարդու հաշվարկով,իսկ եթե ընտանիքում աշխատում են 2֊3 մարդ,ապա ծախսերը բնականաբար կրկնապատկվում և եռապատկվում են։
Կներեք հազար անգամ,բայց պատկերացնում եք` ինչ լուրջ ծախսեր են գոյանալու մարդկանց մոտ,այն էլ այս «նեղ մաջալին»։
Կասեք`դե ինչ խնդիր է որ,թող մի դիմակով յոլա գնա մարդը օրինակ մի քանի օր…շտապեմ այս դեպքում հիասթափացնել ,որ եթե երեք ժամից ավել կրել դիմակ, ապա իմաստը կկորի,քանզի դիմակը աղտոտվում է և ասեմ ավելին դառնում է նույնիսկ ինչ-որ չափով վտանգավոր,քանզի պարզապես դառնում է ձեր դեմքին փակցված տարատեսակ վիրուսների և բակտերիաների «պահեստ» » ։

Արման Աբովյանը նաև առաջարկներ ունի։
«Ինչ՞ անել.
1֊Պարտադիր օգտագործելով բոլոր վարչարարական լծակները,` ստիպել դիմակ ներկրող կամ արտադրող ընկերություներին իջեցնել դիմակների և ձեռնոցների գները,քանզի պետք չէ լինել հանճար հասկանալու համար,որ օրինակ դիմակի իրական գինը մի քանի տասնյակ դրամից չի կարող ավել արժենալ։Կամ եթե օրինակ ներկրողը, այնուամենայնիվ կարողանում է հիմնավորել ,որ հասարակ դիմակը կարող է արժենալ 150 դրամ,ապա ինչ-որ մի աջակցության մեխանիզմ կիրառվի, որ, ի վերջո, մարդկանց պաշտպանիչ պարագաները հասնեն ողջամիտ գներով։
2֊Անպայման և անխտիր պետությունը պարտավոր է ԱՆՎՃԱՐ ապահովել դիմակներով և ձեռնոցներով սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց (տարեցներ,թոշակառուներ, խրոնիկ հիվանդներ և այլն…)
Այս երկու հարցերը պահանջում են հրատապ լուծումներ, եթե իհարկե պետական մարմինները հետաքրքրված են իրականում դրական շարժ գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում։ »

Հարցերի պատասխանները գտնելու համար դիմեցինք պատկան երկու մարմիններին՝  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Էկոնոմիկայի նախարարությանը։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը ասաց, որ  իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ դիմակների գների փոփոխություններն առավելապես պայմանավորված են պահանջարկի էական բարձրացմամբ, ինչպես նաև ներմուծման ծավալների կրճատմամբ, մասնավորապես՝ նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք դիմակների ներմուծում էր իրականացվում Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունից, սակայն հաշվի առնելով ստեղծված համաճարակային իրավիճակը վերոգրյալ երկրներում առկա է ինքնաբավության խնդիր ևս։ Հանձնաժողովը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում վերահսկողություն է իրականացնում միայն խոշոր տնտեսվարող սուբյեկտների և առևտրային ցանցերի կողմից վարվող գնային քաղաքականության նկատմամբ։

ՀՀ տարածքում արտադրվող դիմակների ինքնարժեքն արդեն այլ է և այն ձևավորվում է այլ կերպ և սխալ է համեմատական անցկացնել նախկինում օրինակ Չինաստանից ներմուծված բժշկական դիմակների և ներկայումս ՀՀ-ում արտադրվող պաշտպանիչ դիմակների ինքնարժեքների միջև։

Տեղական արտադրության դիմակների արժեքները ևս բարձր են։ Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ասաց, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։

Խնդրից առավել տեղեկացված էր ՏՄՊՊՀ մամուլի խոսանակը, ով բացատրեց, որ տեղական արտադրության պաշտպանիչ դիմակների հումքը ևս դրսից է ներկրվում և դա է գների բարձրացման հիմանկան պատճառը։

MedMedia-ն կապ հաստատեց նաև պարետատան հետ, որտեղից հայտնեցին, որ գնագոյացմամբ իրենք չեն զբաղվում և եթե ՏՄՊՊՀ-ն այտեղ մրցակցային խնդիր չի տեսնում, ապա իրենք ևս։ Մեր հարցին, իսկ արդյոք պարետատունը ունի, որևէ ծրագիր կամ գուցե պատրաստվում է իրականացնել, որով դիմակներ կտրամադրի խոցելի խմբերին, խոստացան պատասխանել, սակայն հետագա զանգերը մնացին անպատասխան։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ