Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայում 30 տարում առաջին անգամ վեցյակ է ծնվել

Ֆրանսիայում 30 տարում առաջին անգամ վեցյակ է ծնվել

818
0

Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել՝ 5 աղջիկ, 1 տղա: Երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցներից մեկում:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փոքրիկների քաշը 630-730 գրամի սահմաններում է: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով, կնոջ 25 շաբաթական հղիության ընթացքում: Կինն արդեն ուներ երկու երեխա:

Երեխաների անվտանգ լույս աշխարհ գալու գործընթացն ապահովելու համար միացել էր 30 մասնագետ: Երեխաները վերակենդանցման բաժանմունքում են: Նրանք հիվանդանոցում կմնան դեռ մի քանի ամիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ