Գլխավոր էջ Գլխավոր Դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել. Երևանի փոխքաղաքապետ

Դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել. Երևանի փոխքաղաքապետ

713
0

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված, բայց կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը:

«Ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաև աղբի մեքենաների լվացում, աղբավայրից դրա դուրս գալուց անմիջապես հետո։ Բացի այդ, ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որպեսզի իրենք դիմակներն ու ձեռնոցները դնեն առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ և հետո միայն նետեն աղբամանը։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին, մաքուր պահել Երևանը»,- նշել է Սարգսյանը։

Ըստ նրա՝ արտակարգ դրության օրերին Երևանի այն հյուրանոցներում, որտեղ պահվում են նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիները, ամենօրյա ռեժիմով հավաքվում է աղբը, հատուկ մեքենայով տեղափոխվում աղբավայր և հենց այնտեղ ոչնչացվում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ