Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոսկվայում կորոնավիրուսից բուժվել է ևս 1423 մարդ

Մոսկվայում կորոնավիրուսից բուժվել է ևս 1423 մարդ

627
0

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ քաղաքում կորոնավիրուսի համավարակից բուժվել է ևս 1423 մարդ: Այդ մասին հաղորդում է Известия պարբերականը:

Այսպիսով, ՌԴ մայրաքաղաքում ընդհանուր բուժվածների թիվը հասել է 28,913-ի: Ռակովայի խոսքով՝ վիրուսի բացակայությունը հաստատվել է հետազոտությունների միջոցով: Նրանք, ում հարկավոր է մնալ հսկողության տակ, համապատասխան հանձնարարականներ են ստանում:

Հիշեցնենք՝ Մոսկվայում մայիսի 15-ից սկսել են անվճար ստուգել կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը: Պատահականության սկզբունքով ընտրվել է 70 հազար մոսկվացի, որոնք կարող են արյուն հանձնել:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 281,752 դեպք, որոնցից 67,373-ը բուժվել է, 2631-ը՝ մահացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ