Գլխավոր էջ Նորություններ Եթե մենք փորձենք տեղայնացնել վարակը, ապա պետք կլինի նորից ներդնել խիստ սահմանափակումներով...

Եթե մենք փորձենք տեղայնացնել վարակը, ապա պետք կլինի նորից ներդնել խիստ սահմանափակումներով կարանտին․ Դավիթ Մելիք-Նուբարյան

561
0

Մենք դեռ գտնվում ենք համավարակի տարածման փուլում։ Արդեն իսկ հայտարարվել է, որ վարակը գտնվում է երրորդ փուլում, այսինքն վարակը տարածվում է համայնքում։ Ըստ էության մենք արդեն դժվարանում ենք ճշտել վարակման աղբյուրը՝ կոնտակտավորների շրջանը վերահսկելի դարձնելով։ Դա էլ նշանակում է, որ վարակը առանց սահմանափակումների տարածվում է։ Այս մասին լրագորղի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

«Եթե մենք ուզում ենք գնալ այն ճանապարհով, որ փորձենք տեղայնացնել վարակը, ապա պետք է նորից ներդնել խիստ սահմանափակումներով կարանտին։ Սակայն կարծում եմ, որ սա պրակտիկորեն քիչ հավանական սցենար է։ Հինգօրյա միջին ցուցանիշները, որոնցով ընդունված է գնահատել համավարակի տարածումը Հայաստանում, ցույց են տալիս, որ դեպքերը ավելանում են։ Դրանք աճում են սկսած ապրիլի 14-ից, քանզի այդ օրվանից հետո ամեն բան գնաց ոչ այնպես, ինչպես որ պլանավորվել էր»,- պարզաբանում է նա։

Նրա խոսքով մենք այսօր ունենք  կայուն աճ և դժվար է ասել, թե ինչ ենք սխալ արել, քանզի մասնագիտական հստակ վերլուծություն անելու համար դեռ շուտ է։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ