Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են 58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում` Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի...

58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում` Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ

1283
0

«Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա: 58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում `Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Կինը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքից է: Ապրիլի 29-ի գիշերը կնոջը և իր ամուսնուն շտապ օգնության մեքենայով Դդմաշենից տեղափոխել են Երևան Նորքի Ռեժինե հյուրանոց ,որից հետո մայիսի 1-ին տեղափոխում են Արտաշատ ԲԿ, իսկ 13-ի գիշերը նորից տեղափոխում են Երևան Min hotel:

Հիմա ամբողջ պատմությունը: Սևանում կնոջը և ամուսնուն թեստավորել են, կնոջ և ամուսնու մոտ դրական է եղել վարակի առկայությունը: Այս տեղափոխումների ընթացքում երկու անգամ կնոջը և ամուսնուն թեստավորել են: Կնոջ մոտ երկու անգամ բացասական է եղել ,ամուսնու մոտ մեկ անգամ ՝ դրական, մեկ անգամ՝ բացասական: Կնոջը այսօր դուրս են գրել երեկոյան, իսկ ամուսինը դեռ հյուրանոցում է։  Նիկոլ Փաշինյան, Արսենը այս յուրաքանչյուր տեղափոխումը մի նոր դեպք է հայտարարում, ինտենսիվ աշխատում է ձեր ռեյտինգը տապալելու վրա կամ հենց դուք այս ամենից տեղյակ եք և այդ դեպքում այս հանցավոր արարքների համար դուք նույնպես պատասխանատու եք:

Հիմա այս ամենից առաջանում են մի շարք հարցեր և եթե դուք այդ հարցերի լուծումները չտաք, հետևաբար իմ կանխատեսումները ճիշտ են:

1️⃣Ինչու՞ են մարդկանց տեղափոխում մի հյուրանոցից մյուսը, իմաստը ինչու՞մն է:
2️⃣Ի՞նչ բուժումներ են ստացել այս մարդիկ, քանի որ նրանք պնդում են, որ ոչ մի բուժում չեն ստացել:
3️⃣Ի՞նչ միջոցներով պետք է այս մարդիկ հետ գնան իրենց տուն, եթե գումար չունեն ,եթե չեն աշխատում ,եթե մարզերում են բնակվում:
4️⃣Ձեզ հետ միասին քննարկման ժամանակ Թորոսյանը հայտարարում էր ,որ վարակը կարող է կրկնվել :
5️⃣Ինչ՞ու նորմալ սնունդ չեն տրամադրում մեկուսացված մարդկանց:Չէ որ և բարեգործների և պետբյուջեի հաշվին մեծ գումարներ են ծախսվում :
6️⃣Ինչքա՞ն դեռ պետք է այս աթեիստ նախարարը ձեռք առնի մարդկանց ,չե՞ք կարծում ,որ արդեն բավ է:
Կից դնում եմ տրված սնունդի նկարը:

Հ.Գ . Կորոնավիրուսը կծող շուն է,ինքներդ հայտարարեցիք»:

Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա :58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում `Թորոսյանի «հիանալի» կազմակերպված…

Geplaatst door Nune Nersisyan op Zondag 17 mei 2020

 

 

 

Խմբագրության կարծիքը կարող է չհամապատասխանել գրառում կատարած անձի կարծիքի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ