Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում կորոնավիրուսից բուժվում է ընդամենը 87 մարդ

Չինաստանում կորոնավիրուսից բուժվում է ընդամենը 87 մարդ

702
0

Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է ընդամենը 87 մարդ, վերջին մեկ օրվա ընթացքում վարակի տարածման օջախ համարվող այդ երկրում արձանագրվել է վարակվելու 6 դեպք, և ներկայումս գրանցված 82 հազ. 947 դեպքերի ցուցանիշով Չինաստանը 13-րդն է։

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մայիսի 10-ի Երևանի ժամանակով ժամը 22։49-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 մլն 772 հազ. 646-ի, մահացածներինը՝ 315 հազ. 187-ի, բուժվածներինը՝ 1 մլն 844 հազ. 162-ի, ներկայումս հիվանդությունների ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 մլն 613 հազ. 297։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։

ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է  1 մլն 515 հազ. 994 մարդ, որից նոր դեպքերը 8 221-ն են, մահացածներինը՝ 90 հազ. 346, մահվան նոր դեպքերինը՝ 233։

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդը Ռուսաստանն է ՝ 281 հազ. 752 (9 709 նոր դեպք), այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 2 631 մարդ (94 նոր դեպք)։

Երրորդն Իսպանիան է, որտեղ գրանցված վարակվածների թիվը հասել է 277 հազ. 719-ի (1 214 նոր դեպք), մահերինը՝ 27 հազ, 650-ի (87 նոր դեպք)։

Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 243 հազ. 303 (3 142 նոր դեպք) և 34 հազ. 36 (170 նոր դեպք)։

Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, վարակվել է 233 հազ. 648 մարդ (506 նոր դեպք), և մահացել՝ 15 հազ. 668 մարդ (35 նոր դեպք)։

Իտալիայում վարակվածները 225 հազ. 435-նն են (675 նոր դեպք), մահացել է 31 հազ. 908 մարդ (145 նոր դեպք)։

Վարակվածների ընդհանուր թիվը Ֆրանսիայում հասել է 179 հազ. 569-ի (204 նոր դեպք), այստեղ մահացել է 28 հազ. 108 մարդ (483 նոր դեպք)։

Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 176 հազ. 639 մարդու (395 նոր դեպք),  մահացել է 8 028 մարդ (1 նոր դեպք)։

Թուրքիայում գրանցվել է վարակվելու 149 հազ. 435 դեպք, որից 1 368-ը՝ նոր, մահացել է 4 140 մարդ, որից 44-ը՝ վերջին մեկ օրում, իսկ Իրանում գրանցված վարակների թիվը հասել է 120 հազ. 198-ի (1 806 նոր դեպք), մահերինը՝ 6 988-ի (51 նոր դեպք)։

Վրաստանում վարակվելու գրանցված դեպքերի քանակը կազմում է 695 (12 նոր դեպք), այստեղ COVID-19-ից մահացել է 12 մարդ, Ադրբեջանում վարակվելու դեպքերը 3 274-ն են (136 նոր դեպք), մահվան դեպքերը՝ 39-ը (3 նոր դեպք)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ