Գլխավոր էջ Հարցազրույցներ Նևրոզը բուժելի և դարձելի վիճակ է

Նևրոզը բուժելի և դարձելի վիճակ է

10284
0

Նևրոզ կամ  հոգեբանական խանգարում, որը կարող է առաջանալ գերհոգնածության, սթրեսի, խորը ընկճվածության հետևանքով: Այս դեպքում նյարդային հյուսվածքը մնում է անվնաս, այդ պատճառով սա բուժելի և դարձելի վիճակ է: Հենց այս մասին Medmedia.am-ը զրուցել է հոգեբան Ռաֆայել Պետրոսյանի հետ: «Հատկապես կարևոր է, որ նևրոզի դեպքում հիվանդը քաջ գիտակցում է, որ ինքը խնդիրներ ունի, ուստի թերապևտի համար շատ ավելի հեշտ է աշխատել նման հիվանդի հետ»,-ասաց փորձագետը:

Վերջինիս հավաստմամբ՝ նևրոզ համարվող խանգարումներն ունեն 4 հիմնական արտահայտման պատճառ.

1. ֆիզիկական հյուծող ծանրաբեռնվածություն

2. հոգեբանական լարվածություն (օրինակ՝ աշխատանք առանց արձակուրդի, քնի քրոնիկական պակաս)

3. հուզական պոռթկումների բացակայություն, կյանքի կարևոր ոլորտում անհաջողությունների շարք

4.խնդիրներ կապված պլանները մինչև վերջ հասցնելուն, հանգստանալու ունակության բացակայություն:

«Յուրաքանչյուրս ունենում է այս խնդիրները, որոնք առաջացնում են հոգնածություն, բարկություն կամ նույնիսկ դեպրեսիա: Սակայն նևրոզների դեպքում, բացի նշված ախտանիշներից, կան քնի և ախորժակի խանգարումներ, հաճախակի միզելու ցանկություն, առատ քրտնարտադրություն, դող ձեռքերում, անվերահսկելի և անսպասելի ցնցումներ, անընդհատ անհանգստության զգացում` հուզական կամ ֆիզիկական»,-մանրամասնեց հոգեբանը:

Ռաֆայել Պետրոսյանի խոսքով՝ նևրոզը լիովին բուժելի վիճակ է, և հիվանդը պետք է հիշի դա:

«Բայց նաև պետք է գիտակցել, որ նևրոզը չբուժելը կամ սխալ  վարելը,  կարող է առաջացնել ավելի ծանր բարդություններ: Օրինակ ՝ ալկոհոլիզմ կամ թմրամոլություն, աշխատունակության կորուստ և կախվածություն դեղերից»,- ընդգծեց զրուցակիցս ու հավելեց, որ դրա արդյունքում որոշ մարդիկ պարզապես կորցնում են իրենց աշխատանքը:

Բացի այդ, նևրոզը դառնում է մարդու մոտ կոնֆլիկտայնության աճի պատճառ, եթե ժամանակին որակյալ օգնություն չցուցաբերվի, սկանդալները կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

«Ուստի, պետք է կարևորել հոգեբանական առողջությունն ու խնդիրների դեպքում դիմել մասնագետի, առավել բարդ և անդառնալի վիճակներից խուսափելու համար»,-եզրափակեց Ռաֆայել Պետրոսյանը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ