Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 1․7 մլն մարդ․ Worldometer

Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 1․7 մլն մարդ․ Worldometer

504
0

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,628,821 մարդ, ապաքինվել է 1,759,7018-ը, մահացել՝ 308,654։ Ներկայում աշխարհում կա 2,560,466 ակտիվ դեպք։

Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,484,285 դեպք։

Առաջին հնգյակում են նաև Իսպանիան (274,367), Ռուսաստանը (262,843), Մեծ Բրիտանիան (236,711) և Իտալիան (223,885)։

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 88,507 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (33,998), Իտալիան (31,610), Ֆրանսիան (27,529) և Իսպանիան (27,459)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ