Գլխավոր էջ Գլխավոր Երկրի առաջին դեմքը չի կարող ամեն ինչ միայնակ անել․ Դավիթ Մելիք-Նուբարյան

Երկրի առաջին դեմքը չի կարող ամեն ինչ միայնակ անել․ Դավիթ Մելիք-Նուբարյան

1491
0

«Եթե կառավարությունը գնա միայն խստացնելու և վերահսկելու ճանապարհով՝ այսինքն ընդունի միայն պատժիշ օրենքներ և հետևի դրանց կատարմանը, արդյունքն այդքան լավ չի լինի»,- 1in.am-ի եթերում ասել է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Ըստ նրա՝ այս պայմաններում հանրության իրազեկվածությունը, և հանրության հետ հաղորդակցությունն ունի ֆունդամենտալ նշանակություն։

«Մենք բոլորս կարող ենք հաղթահարել այս վարակը, միայն եթե գիտակցենք դրա վտանգները և արձագանքեն կառավարության օրենքներին։ Իսկ որպեսզի հանրությունն արձագանքի այդ օրենքներին, ապա անհրաժեշտ է հաղորդակցություն։ Տվյալ դեպքում 1-4 հոգու կողմից տեղեկատվությունը ոչ բոլորին է հասնում։ Ստացվում է, որ ամեն տարիքային խմբի համար պետք է լինի նրանց հատուկ հաղորդակցման ճանապարհը»,- նշել է Մելիք-Նուբարյանը։

Նա ընդգծեց, որ շատ տպավորիչ է, երբ երկրի առաջին դեմքը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներով կարևոր մեսսիջներ է հղում հանրությանը՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում և այլն, սակայն երկրի առաջին դեմքը չի կարող ամեն ինչ միայնակ անել։

«Այս դեպքում նորից վերադառնում ենք պետություն-ժողովուրդ հաղորդակցությանը, որը երկար գործընթաց է։ Այնտեղ պետք է ներգրավված լինեն ԶԼՄ-ն, համայնքերը, մարդիկ»,- ամփոփել է Դավիթ Մելիք-Նուբարյանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ