Գլխավոր էջ Նորություններ Մեկ բաժակ կաթ կամ մեկ բաժակ առողջություն

Մեկ բաժակ կաթ կամ մեկ բաժակ առողջություն

1108
0

Գաղտնիք չէ, որ կաթն առողջարար է ու համեղ: Բայց թե ոորո՞նք են դրա օգտակար հատկությունները, քչերին է հայտնի: MedMedia.am-ի այս հրապարակումը հենց այդ մասին է: Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին: Կաթը կալցիումի բնական աղբյուր է:

Կալցիումը պաշտպանում է մարմինը քաղցկեղային քիմիական նյութերից, նպաստում է ոսկորների աճին, պաշտպանում է արթրիտային վիճակից, միգրենից, նախադաշտանային համախտանիշից և օգնում է ազատվել ոչ ցանկալի ճարպերից: Կաթի օգտագործումն առողջ ոսկորների գրավականն է: Եթե օրական համապատասխան քանակությամբ կաթ օգտագործենք, ապա հետագայում կխուսափենք օստեոպորոզ հիվանդությունից:

Եթե երեխաները և երիտասարդներն ամեն օր կանոնավորապես կաթ խմեն, ապա ատամների էմալը կպաշտպանեն թթու նյութերից: Եթե Դուք ունեք չոր մաշկ, ապա այն փափկեցնելու համար կարող եք բամբակով թրջել կաթը և այն դնել դեմքին 15 րոպե, հետո ջրով լվանալ դեմքը: Կաթը սնում և փափկեցնում է մաշկը: Կաթի մեջ առկա կաթնաթթուն հեռացնում է մահացած բջիջները և վերաերիտասարդացնում մաշկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ