Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ը չի բացառում, որ COVID-19-ը կարող է այլևս երբեք չանհետանալ, ինչպես ՁԻԱՀ-ը

ԱՀԿ-ը չի բացառում, որ COVID-19-ը կարող է այլևս երբեք չանհետանալ, ինչպես ՁԻԱՀ-ը

682
0

ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը` ելույթ ունենալով Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «կորոնավիրուսը կարող է ևս մեկ էնդեմիկ, հաստատուն հիվանդություն դառնալ»: «Սա նոր վիրուս է։ Շատ դժվար է կանխատեսել, թե երբ կարող ենք այն հաղթահարել: Այնուամենայնիվ, ինչ կլինի հետո, դժվար է կանխատեսել։ Այս վիրուսը կարող է այլևս երբեք չանհետանալ, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ՁԻԱՀ-ի հետ։ Մենք չգիտենք, թե որքան ժամանակ է հարկավոր վիրուսը հաղթահարելու համար»,- նշել է Ռայանը։

«Եթե մենք պատվաստանյութ ստանանք և պատվաստում իրականացնենք ամբողջ աշխարհում, ապա դա կլինի շատ կարևոր քայլ հիվանդության տարածման դեմ պայքարում։ Բայց այդ պատվաստանյութը պետք է լինի արդյունավետ և մատչելի բոլորի համար»,- հավելել է փորձագետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ