Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ներքնակը գրագետ ընտրել

Ինչպե՞ս ներքնակը գրագետ ընտրել

583
0

Առողջ ու հարմար քուն, սա նոր օրվա, հանգիստ նյարդերի ամենակարևոր գրավականն է։ Դե իսկ այս հարցում ներքնակն ամենկարևորներից է: MedMedia.am-ն առանձնացրել է կարևոր սկզբունքներ ներքնակ ընտրելուց առաջ:

Մսուրային տարիքի երեխաների համար հարկավոր է ընտրել ավելի բարձր կոշտությամբ և բնական հումքից ներքնակներ, որպեսզի, երեխայի լիովին չձևավորված ողնաշարը, ճիշտ ձևավորվի: Նախադպրոցական տարիքում հարկավոր է ավելի փափուկ ներքնակ:

Դպրոցական տարիքում ողնաշարը շարունակում է ձևավորվել, այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել միջին կամ շատ կոշտ ներքնակներ: 25-ից 50 տարեկան, ներքանակ կարելի է ընտրել արդեն սեփական նախասիրություններից և հարմարավետությունից ելնելով: 50 տարեկանից հետո խորհուրդ չի տրվում օգտագործել առավելագույն կոշտության ներքնակներ, քանի որ շատ կոշտ ներքնակը բարձրացնում է միջողային սկավառակների հետ կապված տարատեսակ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սակայն հարկ է նշել, որ խնդիրների դեպքում մինչ ընտրությունը գրագետ է խորհրդակցել բժշկի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ