Գլխավոր էջ Նորություններ Կառավարությունը կորոնավիրուսի ցունամի է սպասո՞ւմ․ «Հրապարակ»

Կառավարությունը կորոնավիրուսի ցունամի է սպասո՞ւմ․ «Հրապարակ»

1085
0

Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը 1 ամսով երկարացրեց արտակարգ դրությունը, չնայած գրեթե բոլոր սահմանափակումները վերացվեցին, իսկ մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի։ Բայց պարետատան որոշումը տարակուսանքի տեղիք է տվել։

Եվ ամենից շատ՝ փակ եւ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը։ Կորոնավիրուսի ցունամի՞ է ակնկալում կառավարությունը՝ փակ տարածքներում դիմակներով շրջելու պարտադրանք մտցնելով։ Մանավանդ՝ առջեւում շոգ ամառ է, եւ դիմակով շրջելը կարող է ՀՀ քաղաքացիներին ավելի շուտ շնչահեղձ անել, քան կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը։

Մարդիկ արդեն հումոր էին անում, թե լիարժեք գործող սրճարան-ռեստորաններում դիմակներով ինչպես կարելի է սնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ