Գլխավոր էջ Նորություններ «Արմենպրես»-ի լրագրողը կորոնավիրուսով է վարակվել․ գործակալության տնօրենը հայտարարություն է տարածել այդ...

«Արմենպրես»-ի լրագրողը կորոնավիրուսով է վարակվել․ գործակալության տնօրենը հայտարարություն է տարածել այդ առնչությամբ

692
0

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը հայտարարություն է տարածել լրագրող Նորայր Շողիկյանի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու առնչությամբ:

Անանյանը մասնավորապես գրել է. «Տեղեկացա, որ «Արմենպրես» գործակալության թղթակից Նորայր Շողիկյանը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությամբ։ Բոլորս Նորայրին մաղթում ենք շուտափույթ ապաքինում ու առողջություն։ Նորայրի ընտանիքին՝ բազմամյա գործընկերներիս ու նրանց զավակներին՝ Հովհաննեսին, Նելլիին ու նրանց դստերը, մաղթում եմ ոգու կորով և այս փորձությունը հաղթահարելու ուժ»։

Գործակալության տնօրենը հայտնել է նաև, որ կորոնավիրուսային նոր վարակի հայտնաբերման առաջին իսկ օրերից «Արմենպրես»-ն անցել է հեռավար աշխատանքի, և Նորայրը պահպանել է այդ կանոնները,  բոլոր աշխատանքային հանձնարարությունները կատարել է հեռավար։ Նա չի մասնակցել որևէ միջոցառման ու գործել է բացառապես առցանց։ Գործակալությունը՝ հնարավորության սահմաններում, շարունակելու է հեռավար աշխատանքը։

«Իմ կողմից, սիրելի բարեկամներ ու ընկերներ, խնդրում եմ, պահպանել ապահովության կանոնները, հանուն բոլորիս, հանուն մեր բժիշկների, հանուն մեր ընտանիքների։ Ոչ ոք ապահովագրված չէ այս հիվանդությունից։ Միակ բանը, որ կարող ենք անել այսօր՝ մաղթել Նորայրին շուտափույթ ապաքինում, իսկ մեզ՝ աչալրջություն։ Ես վստահ եմ, որ մենք անպայման կհաղթահարենք այս փորձությունը։ Ապահով մնացեք»,-գրել է Անանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ