Գլխավոր էջ Գլխավոր «Ես երբեք չեմ խախտել օրենքը». Արա Բաբլոյան

«Ես երբեք չեմ խախտել օրենքը». Արա Բաբլոյան

648
0

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի քննության առաջին նիստի ավարտից հետո ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին․

« Ես այս գործի վերաբերյալ բազմիցս ասել եմ, որ ինձ համար անհասկանալի է և ես երբեք չեմ խախտել օրենքը և Սահմանադրությունը, բայց հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ այն պատճառով, որ ես բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ։ Ես այդպես եմ ասում, որովհետև որպես ԱԺ նախագահ ես միշտ իմացել եմ, որ ես պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը, դրա համար որպեսզի պատգամավորները գործեն, գոյություն ունի ԱԺ 650 հոգուց կազմված աշխատակազմ, որին պետությունը վճարում է աշխատավարձ, և այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը՝ համաձայն օրենքի և Սահմանադրության, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները։ Ես ստացել եմ փաստաթուղթ Գագիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որը ես հայտարարությամբ հանդես եմ եկել։ Ես ինձ թույլ չեմ տվել, որ ասեմ նոր կանոնակարգով կամ հին կանոնակարգով  կամ այսպես արեք, կամ այնպես արեք, իրենք արել են այնպես, ինչպես պահանջել է օրենքը և ես դրանով ղեկավարվել եմ։ Ակնհայտ բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել, ինչ վերաբերում է օրերին, ապա օրերը որևիցե նշանակություն չունեն, որովհետև հիմնական օրերը ունեն նշանակություն՝ ամսի 5-ը և 12-ը, որովհետև 5-ին իմ հայտարարությունը հրապարակվել է, մյուս հայտարարությունը եղել է ամսի 12-ին՝ 7 օր հետո, որովհետև օրենքը պահանջում է, որ լինի 7 օր հետո։ Մնացած ամսաթվերը, որոնք շրջանառվում են, դրանք համարում եմ գործավարական փնթիություն և որևէ իրավական հիմք չունեն, եթե որևէ մեկը կասի, որ դրանք ունեն իրավական հիմք, այն ժամանակ թող բարձրաձայնեն, որովհետև ի սկզբանե գործը սկսվել էր նրանից, որ Արա Բաբլոյանը իրավունք չուներ Հրայր Թովմասյանին պատգամավորությունից  հեռացնել, դա արդեն գնաց, որովհետև սխալ էին, ովոհետև ես պարզաբանում էի, որ նույն կերպ վերաբերվել եմ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արտակ Զեյնալյանին, երբ նրանք պաշտոնի են գնացե։ Ինձ մեղադրում են մի բանի համար, որ ես չեմ միջամտել և չեմ վերցրել իրավաբանի գործը ինձ վրա, այն իրավաբանը, որը աշխատում էր իմ աշխատակազմում։ Այսինքն Հայաստնում կարելի է իրավաբանին էլ մեղադրել, թե ինչու ինքը ժամանակին չի ախտորոշել և վիրահատել  իր երեխայի սուր ապիինցիտը և այն բարդություն է տվել, որովհետև դրա մասին շատ պարզ գրված է գրքերում, կարելի է այդ մարդուն մեղադրել, որ իր որդին ունեցել է բարդություն»,- ասաց Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել երկու՝ պաշտոնեական կեղծիք և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Աղբյուրը՝ hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ