Գլխավոր էջ Գլխավոր Սեռական օրգանների առողջություն՝ ինչի մասին ամաչում են խոսել շատերը

Սեռական օրգանների առողջություն՝ ինչի մասին ամաչում են խոսել շատերը

1620
0

Սովորաբար մարդիկ չեն ամաչում դիմել բժշկի, եթե ցավում է մեջքը, ծունկը կամ գլուխը։ Սակայն, երբ խոսքը գնում է սեռական օրգանների առողջության մասին, շատերն ամաչում են և խուսափում խոսել այդ մասին։

Առավել հաճախ կանայք են անուշադրության մատնում սեռական օրգանների հիվանդություների ախտանշանները։ Անուշադրության պատճառները տարբեր են․ նրանք կամ ամաչում են բժշկի դիմել, կամ էլ բավարար իրազեկված չեն նման հիվանդությունների մասին։ Ցավոք, նման ախտանշանները, ինչպիսիք են՝ մաշկի արտաքին տեսքի փոփոխությունը, ցավը և բորբոքումը,  անտեսելը կարող է հանգեցնել սեռական առողջության վատթարացմանը։ Նման սցենարից կարելի է խուսափել՝ բժշկի ժամանակին դիմելու դեպքում։

«Հեշտոցը զարմանալի օրգան է, որի շնորհիվ մենք  ծննդաբերում ենք, օրգազմ ենք ապրում և դաշտան ունենում։ Այս օրգանն օժտված է նաև ինքնամաքրման հնարավորությամբ։ Մեզ մնում է միայն հոգ տանել նրա առողջության մասին, ինչպես հարկն է»,- ասում է հայտնի գինեկոլոգ Էլիզաբեթ Ֆարելը։

Բժիշկ Էլիզաբեթ Ֆարելի խորհուրդները կանացի առողջությունը պահպանելու համար․

  • Կրեք միմիայն բամբակյա ներքնազգեստ
  • Խուսափեք այնպիսի մոդելի վարտիքներից, ինչպիսիք են ստրինգը և տանգան՝ մանավանդ, երբ դրանք սինթետիկ են։
  • Որքան հնարավոր է շուտ, փոխեք լողազգեստը ավազանում լողալուց հետո և սպորտային հագուստը մարզվելուց հետո։
  • Զգուշությամբ ընտրեք ինտիմ հիգիենայի պարագաները․ դրանք պետք է լինեն շատ բարձրորակ։
  • Պարտադիր չէ ամեն անգամ ինտիմ հիգիենայի համար նախատեսված գել կամ օճառ օգտագործել․ նման միջոցները բավարար է կիրառել օրական մեկ անգամ։ Լվացման դեպքում կարևոր է նաև ջրի ուղղությունը․ այն պետք է լինի առջևից հետ, քանի որ այդպես ուղիղ աղուց բակտերիաները չեն ներթափանցի սեռական օրգաններ։
  • Հեշտոցի միկրոֆլորայի հավասարակշռությունը չխախտելու համար պետք է խուսափել ներլվացումից։ Եթե կնոջ սեռական օրգաններում խնդիրներ չկան, ապա ներլվացման կարիք նույնպես չկա։ Ավելին, եթե կինը հաճախ է ներլվացումներ կատարում, ապա դա կարող է հանգեցնել հեշտոցի բնական միկրոֆլորայի խանգարման։ Ներլվացումները երբեմն ցուցվում են բուժական նկատառումներով, բայց այդ դեպքում դրանք անցկացվում են մի քանի օրով, այլ ոչ թե մշտապես։

Հեշտոցի բորբոքումը ոչ միշտ է կաթնախտի (կանդիդոզ) ախտանշան․

Այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են բորբոքումը, գրգռվածությունը, կարող են առաջանալ տարբեր պատճառներով։

«Պատճառներից կարող  է լինել այն օճառը, որն օգտագործում եք, կամ այն վարտիքը, որը կրում եք գրեթե ամեն օր։ Անգամ ինտիմ հիգիենայի պարագաները կարող են վերոնշյալ ախտանշանների պատճառ դառնալ»,- նշում է բժիշկ-գինեկոլոգ Ֆարելը։

Ահա այն հիմնական պատճառները, որոնք կարող են հանգեցնել հեշտոցի բորբոքման կամ գրգռվածության։

  • Հեշտոցային արտադրություն
  • Օճառ, բաղնիքի գել, շամպուն, դեզադորանտներ կամ հիգիենիկ սփրեյներ
  • Ցայլքի մազերի հեռացման մեթոդներ, օրինակ՝ սափրում կամ մազերը հեռացնող քսուքներ
  • Հոտավետ հավելանյութեր պարունակող զուգարանի թուղթ
  • Հիգիենիկ միջադիրներ կամ տամպոններ

Հեշտոցային արտադրություն

Հեշտոցային արտադրությունը բնական  երևույթ է համարվում։ Այն կարևոր դեր ունի կնոջ վերարտադրողական համակարգում և օգնում են հեշտոցում մաքրություն պահպանել։ Սակայն պետք է նշենք, որ ոչ բոլորն են տեղյակ, թե որ տիպի արտադրությունն է բնական համարվում, իսկ որը վկայում ինչ-որ խնդրի մասին։

Արտադրության չափը առանձնահատուկ է յուրաքանչյուր կնոջ համար և կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ դաշտանային ցիկլը, հղիությունը, կրծքով կերակրելը և դաշտանադադարը (կլիմաքս)։

Անվտանգ և բնական են համարվում այն արտադրությունները, որոնք լինում են լորձանման, մածուցիկ և թափանցիկ (երբեմն կաթնագույն)։ Այդ հեշտոցային արտադրության շնորհիվ մաքրվում են կնոջ սեռական ուղիները՝ կանխելով վարակի ներթափանցումը։

Եթե արտադրությունն ուղեկցվում է ցավով, բորբոքումներով, իսկ արտադրության գույնը, տեսքը և հոտը  անսովոր է ձեզ համար, ապա դա կարող է լինել սեռավարակի հետևանք։ Այդ դեպքում պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, այլ պետք է անհապաղ դիմել բժշկի։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ