Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ որոշում կա. Մանկապարտեզները բացվելու են, թե՞ ոչ

Ի՞նչ որոշում կա. Մանկապարտեզները բացվելու են, թե՞ ոչ

606
0

Հեռավար ռեժիմով իրենք աշխատանքը կտարողներին կոչ եմ անում շարունակել նույն ռեժիմով շարունակել աշխատանքը, որովհետեւ իրականում վարակը դեռեւս առկա է եւ տարածվում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Այնուամենայնիվ, եթե կա հնարավորություն աշխատանքը կազմակերպել հեռավար, կոչ ենք անում հենց այդպես անել»,-ասաց նա:

Հարցին, թե մայիսի 18-ին մանկապարտեզները բացվելուց հետո արդյոք պարտադիր է լինելու երեխաներին մանկապարտեզ տանելը, Ավինյանն արձագանքեց. «Որեւէ պարտադրանք չի կարող լինել: Այս քայլն արվում է անհրաժետությունից ելնելով, որպեսզի աշխատող ծնողները ունենան հնարավորություն երեխային ուղարկել նախակրթարան, որի համար հատուկ կանոններ են գործելու: Այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամսնորն նկարագրված են սահմանված կանոնները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ