Գլխավոր էջ Գլխավոր Եվս մեկ երկիր հասավ վարակվածության ցուցանիշների բարձրակետին

Եվս մեկ երկիր հասավ վարակվածության ցուցանիշների բարձրակետին

527
0

Պերուն հասել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման բարձրակետին: Այս մասին հայտարարել է հարավամերիկյան պետության նախագահ Մարտին Վիսկարան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես կառավարությունում մեր, այնպես էլ մասնավոր անկախ ազգային եւ միջազգային հետեազոտողների կատարած վերլուծական աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ Պերուն հասել է բարձրակետին, գագաթին, եւ սկսվում է դանդաղ նվազումը»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսության եթերում: Քաղաքական գործչի կարծիքով՝ դա տեղի է ունեցել բնակչության ընդհանուր ջանքերի շնորհիվ: Նա հստակեցրել է նաեւ, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման անալիզներ են հանձնել ավելի քան կես միլիոն պերուացիներ:

Մարտի կեսին Վիսկարան համավարակի կապակցությամբ երկրում արտակարգ դրություն էր հայտարարել եւ խիստ կարանտին սահմանել: Ավելի ուշ երկրի ղեկավարությունը որոշում էր ընդունել ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին եւ ԱԴ ռեժիմը երկարացրել էր մինչեւ մայիսի 24-ը: Ներկայումս Պերուում հաստատված է վարակման 76 306 դեպք: Հոսպիտալացված 6 979 մարդուց 806-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են, ապաքինվել է 24 324 պացիենտ, մահացել՝ 2 169 մարդ:

Վիսկարան մայիսի 2-ին հայտարարել էր այն մասին, որ ընթացիկ ամսում կսկսվի տնտեսական գործունեության փուլային վերականգնումը: Մայիսի 18-ից պերուացիներին թույլ կտան տանից 500 մետր շառավղով զբոսնել մինչեւ 14 տարեկան երեխաների հետ: Դրա հետ մեկտեղ նախագահը կոչ է արել, ինչպես նախկինում, հետեւել նախազգուշական միջոցառումներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ