Գլխավոր էջ Գլխավոր Նոր մանրամասներ ԱԻՆ վարակված աշխատակցի առողջական վիճակից

Նոր մանրամասներ ԱԻՆ վարակված աշխատակցի առողջական վիճակից

748
0

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյանը, որ վարակվել է կորոնավիրուսով, սպասում է կրկնակի թեստի պատասխանին, առաջին թեստի արդյունքը բացասական է եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նա։

«Մեկը բացասական է եկել, մյուսի պատասխանին ենք սպասում։ Ես ապրիլի 27-ին եմ շփում ունեցել հիվանդությունն ունեցող անձի հետ։ Երկու բացասականից հետո կնշանակի, որ վիրուսն այլեւս չկա ինձ մոտ»,- նշեց նա։

Նազելի Էլբակյանը, ինչպես շատ այլ՝ թեթեւ ախտանիշներ ունեցողներ, հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց, որտեղ եւ գտնվի մինչեւ տուն գնալը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյան էլբակյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ