Գլխավոր էջ Գլխավոր 10 խորհուրդ քնաբանից` առողջ քուն ունենալու համար

10 խորհուրդ քնաբանից` առողջ քուն ունենալու համար

5149
0

Մեր օրերում քնի խանգարումները մեծ տարածում ունեցող խնդիր են համարվում ամբողջ աշխարհում:  ԱՀԿ-ի  պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն երկրորդ բնակիչը տառապում է քնի խանգարումներից: 

Առողջ քուն ունենալու համար շատ կարևոր է պահպանել քնի հիգիենան` վարքային դրական սովորությունները, որոնցից մի քանիսը MedMedia.am-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ ԱՆ խորհրդատու` Նյարդաբանության գծով, «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Սամսոն Խաչատրյանը:

1.   Անհրաժեշտ է ունենալ քնելու և արթնանալու հստակ ռեժիմ: Սա նշանակում է, որ կարևոր է քնել և արթնանալ միևնույն ժամերին, անկախ այն բանից՝ աշխատանքային օր է, թե հանգստյան:

2.   Քնելուց 2 ժամ առաջ պետք է խուսափել նյարդային համակարգը կամ հոգեհուզական դաշտը ակտիվացնող իրավիճակներից:

3.   Պետք է խուսափել քնել ցերեկային ժամերին: Սա հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ անքնություն ունեցողների վրա:

4.   Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ և ուտելիքներ` սուրճ, թեյ, կոկա-կոլա, մուգ շոկոլադ:

5.   Երեկոյան ժամերին պետք չէ օգտագործել դժվար մարսվող ուտելիք:

6.   Ալկոհոլը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Այն նպաստում է գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալուն և առավոտյան քնից չբավարարված լինելուն:

7.   Անհրաժեշտ է քնել մութ սենյակում, ինչը նպաստում է քնի հորմոնի` մելատոնինի, արտադրմանը մեր օրգանիզմում:

8.   Պետք է ձգտել ունենալ ոչ աղմկոտ քնելու միջավայր:

9.   Պետք է հետևել սենյակային ջերմաստիճանին:

10. Քնելուց մեկ երկու ժամ առաջ հրաժարվել սմարթֆոններից և այլ սարքերից։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ