Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ադրբեջանում բանտում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել

Ադրբեջանում բանտում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել

660
0

Ադրբեջանում 33 բանտարկյալների կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունքները դրական են եղել: Բանտարկյալներն անմիջապես մեկուսացվել են, նրանց բուժման միջոցներ են ձեռնարկվում: Այս մասին նշված է Ադրբեջանի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, որը ստացել է haqqin.az-ի խմբագրությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել ուղղիչ հաստատությունների աշխատակիցները եւ բանտարկյալները: Արդարադատության նախարարության կարծիքով՝ կորոնավիրուսի տարածման վտանգն ամբողջությամբ տեղայնացված է, հիվանդներին բուժելու համար կան բոլոր դեղամիջոցները եւ բժշկական սարքավորումները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ