Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են բուժաշխատողները վարակվում կորոնավիրուսով  

Ինչու՞ են բուժաշխատողները վարակվում կորոնավիրուսով  

1096
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է բժիշկների կորոնավիրուսով վարակման հիմնական պատճառները․

«Ներկայում մենք ուսումնասիրում ենք ամբողջ աշխարհում վարակված բուժաշխատողների թիվը: Կան տագնապի առիթ տվող վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ որոշ երկրներում վարակված բուժաշխատողների թիվն ընդհանուր վարակվածների մոտ 10 տոկոսն է կազմում»։ Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովստի–ից։

Ըստ պաշտոնյայի վարակման պատճառը երկարատև աշխատանքն է, անհատական պաշտպանման միջոցների սակավությունն ու ախտահանման միջոցների պակասը։

ՀՀ-ում  բժիշկնեևը ևս գտնվում են ռիսկի խմբում։ Ըստ ԱՆ-ի հայ բժիշկները չունեն անհատակյան պաշտպանման և ախտահանման միջոցների պակասություն։ Նրանք աշխատում են հերթափոխով, իսկ համազգեստն էլ  ըստ համապատասխան ցուցումների փոխվում է։

«30 երկրից ստացված տվյալների համաձայն՝ առնվազն 90 000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 260 բուժքույր մահացել է»․ գրվում է բուժքույրերի միջազգային խորհրդի (ICN) հայտարարության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։

Նշվում է նաև․որ  կառավարությունները հստակ չեն կարող ասել վարակված և մահացած բուժաշխատողների թիվը, քանի որ տվյալներ չեն հավաքում:

Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ