Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսով զոհերի թիվն աշխարհում հասել է 276 498

Կորոնավիրուսով զոհերի թիվն աշխարհում հասել է 276 498

793
0

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 276.498-ի, վարակվել է ընդհանուր 4.030.053 մարդ: worldometers կայքի տվյալներով` կորոնավիրուսից առողջացել է 1 394 965 մարդ:

Այս պահին բուժում է անցնում 2.358.590 հիվանդ, 48.503-ի (2 տոկոս) վիճակը գնահատվում է որպես ծանր կամ կրիտիկական:

Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում (1.322.164), որտեղ կորոնավիրուսից 78.616 մարդ է մահացել: Վարակումների թվով երկրորդ տեղում Իսպանիան է (260.117), երրորդ տեղում` Իտալիան (217.185), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (211.364) եւ Ռուսաստանը (198.676):

Իրանը, որը երկար ժամանակ աշխարհում 2-3-րդ տեղում էր հաստատված դեպքերի քանակով, արդեն տասներորդ տեղում է հայտնվել: Համավարակի ամբողջ ընթացքում Իրանում ախտորոշվել էր կորոնավիրուսով վարակման 104 691 դեմք: Թուրքիան 9-րդ տեղում է` 135.569 վարակվածով:

Հայաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, մայիսի 9-ի առավոտի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3175 դեպք: Ներկայումս բուժում է ստանում 1852 մարդ (նրանց թիվը մեկ օրում ավելացել է 94-ով): Առողջացել է 1267 մարդ (վերջին օրվա ընթացքում` 49), մահացել է 44 հիվանդ (ավելացել է մահվան մեկ դեպքով):

Կորոնավիրուսով վարակված եւս 2 քաղաքացի մահացել է այլ հիվանդությունների պատճառով: Նման դեպքերի ընդհանուր թիվը 12 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ