Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակված կինը Մարալիկում թաղման է մասնակցել. Մաստարայի համայնքապետ

Կորոնավիրուսով վարակված կինը Մարալիկում թաղման է մասնակցել. Մաստարայի համայնքապետ

1223
0

ArmDaily.am-ը տեղեկություններ ուներ, որ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման երկու դեպք։ Սակայն մեզ հետ զրույցում համայնքապետ Սարգիս Ավետիսյանը նշեց, որ վարակված մեկ հոգի կա համայնքում.«50-ամյա կին է։ Այժմ հիվանդանոցում է,բայց իր հետ ամեն բան լավ է»։

Հարցին՝ ինչպե՞ս է վարակվել կինը, համայնքապետը նշեց, որ Մարալիկում թաղման արարողության է մասնակցել.«Տանը ինքն ու ամուսինն են ապրում։ Ամուսինն ինքնամեկուսացված է։ Երեխաները ամուսնացած են ու Հայստանում չեն ապրում։ Հարևանների հետ էլ շփում չի եղել։ Իրենք գրեթե տանից դուրս չեն գալիս»։

Ավետիսյանը նշեց, որ գյուղում կյանքն իր հունով ընթանում է: «Համայքապետարանն էլ ամեն բանով ապահովում է՝ քլորաջուր, սպիրտ, ալկոգելներ։ Բոլոր պարագաներով։ Ամեն բան կարգին է մեզ մոտ»,-եզրափակեց Սարգիս Ավետիսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ