Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ում մոտ է կորոնավիրուսից իմունիտետ ձևավորվում. RT

Ում մոտ է կորոնավիրուսից իմունիտետ ձևավորվում. RT

1564
0

Նոր տեսակի կորոնավիրուսից բուժվելուց հետո ոչ բոլոր հիվանդները կունենան իմունիտետ հիվանդության նկատմամբ: Այս մասին հայտնել է Մոսկվայի պետական ​​համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արմաիս Կամալովը: Ըստ նրա, որպեսզի օրգանիզմում հակամարմիններ հայտնվեն, մարդը պետք է ինքնուրույն հաղթահարի վարակը, միաժամանակ այն չպետք է ամենաթեթև ձևով անցնի:

«Եթե վիրուսը ոչ մեծ չափաքանակներով ընկնում է օրգանիզմ, և իմունային համակարգը արագորեն հաղթում է դրան, ապա հակամարմինները կարող են բավարար չափով չստեղծվել: Նույնը վերաբերում է այն հիվանդներին, ովքեր թեև ծանր են տարել հիվանդությունը, բայց մեծ թվով դեղամիջոցներ են ստացել: Նրանք ևս կարող են իմունիտետ ձեռք չբերել, քանի որ իմունիտետը բնական բան է, որը ստացվում է օրգանիզմի միջոցների հաշվին»,- ակադեմիկոսի խոսքերը մեջբերում է RT- ն:

Միևնույն ժամանակ, Կամալովը նշել է, որ վիրուսաբանները կարծում են, թե մի շարք հիվանդների մոտ հիվանդության նկատմամբ իմունիտետ կարող է առաջանալ: Ի վերջո, դա տեղի է ունենում ցանկացած վիրուսի դեպքում:

«Նրանց համար, ովքեր պայքարում են բնական ձևով և հիվանդությունը միջին ծանրության է, հակամարմինները որոշ ժամանակ անց անպայման կհայտնվեն»,- շեշտել է պրոֆեսորը:

Փորձագետը հավելել է, որ բժիշկներն ու գիտնականներն արդեն սկսում են ավելի լավ հասկանալ հիվանդությունը, թեպետ դրա որոշ դրսևորումներ դեռևս անկանխատեսելի են: Միևնույն ժամանակ, Կամալովը միանշանակ նշել է, որ վարակի ընթացքի ծանրությունը հենց մարդկանց մոտ է ուղեկցող հիվանդությունների առկայությամբ է պայմանավորված: Ակադեմիկոսը հիշեցրել է, որ շաքարային դիաբետով, սիրտ-անոթային և անոթային հիվանդություններով, ինչպես նաև թոքերի և բրոնխների քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ամենավտանգվածն են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ