Գլխավոր էջ Գլխավոր Առողջ նախաճաշի 3 օգտակար տարբերակներ

Առողջ նախաճաշի 3 օգտակար տարբերակներ

1303
0

Նախաճաշն օրվա սկիզբն է ու լավ տրամադրության գրավականը:
Եթե ցանկանում ենք սնվել ճիշտ սննդակարգով և լինել առոջ և առույգ պարտադիր պետք է նախաճաշեն:Նախաճաշը պիտի կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը: Առողջ նախաճաշը իր մեջ պետք է ներառի սպիտակուցներ և ածխաջրեր:

Անհատական և խմբակային մարզումների միջազգային որակավորմամբ ֆիթնես մարզիչ Անահիտ Մկրտչյանը խորհուրդ է տալիս առավոտյան արթնանալուն պես ցանկալի է խմել մեկ բաժակ ջուր, իսկ կես ժամ հետո արդեն նախաճաշել:
Ձեզ ենք ներկայացնում նախաճաշի 3 տարբերակ` առաջարկված հենց ֆիթնես մարզչի

Նախաճաշ 1️⃣Վարսակով շիլա 200գր.մեկ բանան,մեկ թեյի գդալ մեղր և դարչին ըստ ցանկության:

Նախաճաշ 2️⃣Անյուղ կաթնաշոռ 200գր.ձեր նախընտրած ցանկացած հատապտուղներով և 50գր.ընդեղեն:

Նախաճաշ 3️⃣Ձու երկու հատ,մեկ կտոր սև հաց և մեկ բաժակ թարմ քամած նարնջի հյութ:

Եվ ամենակարևորը առավոտյան մեկ կտոր դառը շոկոլադ, դառը շոկոլադը , որը 70%-ով բաղկացած է կակաոյից, շատ օգտակար է, քանի որ պարունակում է ցածր գլիկեմիկ ինդեքս:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ