Գլխավոր էջ Գլխավոր «Նուբարաշեն», «Հրազդան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր. 168.am

«Նուբարաշեն», «Հրազդան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր. 168.am

1402
0

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն` խնդրելով պատասխանել թե հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ կալանավորված անձ, դատապարտյալ և քրեակատարողական ծառայող է կորոնավիրուսի թեստ անցել: Քանիսի՞ մոտ է եղել դրական ու քանիսի՞ մոտ` բացասական թեստի պատասխանը:

Քրեակատարողական ծառայությունից պատասխանել էին, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների մոտ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների հայտնաբերման կամ հերքման նպատակով ընդհանուր առմամբ իրականացվել է 65 թեստավորում, այդ թվում` 5 կալանավորված անձ, 8 դատապարտյալ, 52 քրեակատարողական ծառայող: Թեստերից 42-ի արդյունքները եղել են բացասական, իսկ 10-ը` դրական: Նշվում է, որ հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցող բոլոր անձինք ՔԿ ծառայողներ են:

ՔԿԾ պատասխանում նշված էր նաև, որ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են 3 հիմնարկներում` «Նուբարաշեն»-1, «Հրազդան»-1, «Վարդաշեն»-8:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի 8 դրական արձանագրված դեպքերից մեկի մոտ կրկնակի թեստավորման պատասխանը եղել է դրական, բոլոր անձինք մեկուսացվել են, բացառվել են հետագա շփումները:

ՔԿԾ պատասխանում նշված էր, որ կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում արձանագրվել է պահպանության ապահովման և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ